Ես տեսել եմ Հայաստան-Սփյուռք հեռվացում. Արման Թաթոյան
«Այսօր Սփուռքի հետ կապված ունենք վտանգավոր, մտահոգիչ խնդիրներ։ Սա ասում եմ՝ հիմնվելով իմ այցերի, հանդիպումների վրա, որոնք ունեցել եմ այս տարիներին»,- ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, հիմա առավել ևս Հայաստան-Արցախ-Սփյուռքը պետք է իրար հետ լինեն։
«Ես տեսել եմ այդ հեռվացումը, Հայաստանից կտրվելու վտանգավոր միտումը։ Մենք չպետք է թույլ տանք նման բան։ Ցանկացած պարագայում մենք պետք է համընդհանուր, միասին լինենք, որովհետև առկա սպառնալիքները մեզ բոլորիս համար նույնն են»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։
Ա. Թաթոյանն ընդգծեց, որ պետք է այդ ներուժն օգտագործել, թույլ չտալ, որ այս վտանգավոր ճեղքվածությունը շարունակվի. «Առաջնահերթ անելիքն է՝ թույլ չտալ, որ սա տեղի ունենա կամ զարգանա»։
Հարակից հրապարակումներ`
- Սփյուռքը սկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ, հուսախաբ` Հայաստանի նկատմամբ․ Արամ Առաջին
- Արամ Առաջինը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի