Ոստիկանության բաժանմունքում կոտրվել է ՀՅԴ երիտասարդական միության անդամ Նարոտ Ղազարյանի ձեռքը
Երեկ Հանրապետության հրապարակի մոտից բերման ենթրակված ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Նարոտ Ղազարյանի ձեռքը կոտրվել է ոստիկանության բաժանմունքում։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ ընկերուհի Նարոտ Ղազարյանը բացատրություն տվեց, ձեռքը կոտրվել է ոստիկանության բաժանմունքում, հիվանդանոցում գիպս են դրել։ Թուրքի դեմ ցույց անելու համար բերման են ենթարկվում, քրեական գործ է հարուցվել»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Երևանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքող երիտասարդներին ոստիկանները բերման էին ենթարկել։ Փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնում է, որ բերման է ենթարկվել 25 քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկված 25 անձին ոստիկանության բաժնում բղավել են «նիկոլ դավաճան, նիկոլ թուրք»
- Սրան տարեք, նրան տարեք, էն մեկին տարեք... ձեր Նիկոլին հավաքեք տարեք. Տիգրան Աբրահամյան
- Ռուբեն Մելիքյան. Ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքող երիտասարդներին «կարմիր բերետները» ձերբակալում են ամենալկտի ձևով