Թագուհի Թովմասյան. Վահե Ղազարյանի ուշադրությունն եմ հրավիրում ոստիկանների ագրեսիվ պահվածքի վրա
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուի Թովմասյանը գրում է.
«Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված ակտիվիստների նկատմամբ քիչ առաջ կիրառված ոստիկանական ուժը խիստ անհամաչափ էր իրավիճակին:
Ադրբեջանցի պատգամավորների ներկայության մասով հայ հասարակության ցասումը 44 օրյա դաժան, հանցանքներով ուղեկցվող պատերազմից հետո խիստ բնական է: Ի՞նչ իմաստ կար ՀՀ քաղաքացիների մասին հավաքի ժամանակ ուղիղ եթերով խոսել «սրան, դրան» ձևակերպումներով:
Ադրբեջանցիների անվտանգության ապահովումը գուցե նաև ձեր աշխատանքն է, բայց անթուլատրելի է դա անել ՀՀ քաղաքացիներին նսեմացնելու գնով:
ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուշադրությունն եմ հրավիրում ոստիկանների ագրեսիվ պահվածքի վրա՝ ակնկալելով կոշտ գնահատական քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված անհամարժեք գործողությունների և խոսույթի մասով»։
Հարակից հրապարակումներ`
- Սրան տարեք, նրան տարեք, էն մեկին տարեք... ձեր Նիկոլին հավաքեք տարեք. Տիգրան Աբրահամյան
- Ռուբեն Մելիքյան. Ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքող երիտասարդներին «կարմիր բերետները» ձերբակալում են ամենալկտի ձևով