Քննարկում են հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ. Իշխան Սաղաթելյան
«Քաղաքական մեծամասնությունը, տապալելով «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությանը քննարկումն Ազգային ժողովում, վավերացնում է այդ փաստաթուղթը և սպասարկում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, որ սա արդեն երկրորդ անգամն է, որ կարևորագույն հարցի հետ կապված քաղաքական մեծամասնությունը ձախողեց ԱԺ արտահերթ նիստը. «Ընդդիմության առաջին նախաձեռնությունը սահմանազատման և սահմանագծման առիթով էր, երբ քաղաքական մեծամասնությունը պատճառաբանեց, որ հայտարարության մեջ կան ներքաղաքական գնահատումներ, և այդ պատճառով իրենք չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին։
Երկրորդ հայտարարությունը վերաբերում էր 2021 թ-ի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմաքաղաքական դաշինքը, որն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ հռչակագիրը վավերացվել էր Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից, Հայաստանի Ազգային ժողովն, իբրև առաջնային մանդատ ստացած պետական կառույց, պարտավոր էր իր վերաբերմունքն արտահայտել այդ հակահայկական փաստաթղթի վերաբերյալ»։
Ի.Սաղաթելյանի խոսքով, «Հայաստան» դաշինքը հանդես էր եկել հայտարարության տեքստով, որտեղ ընդամենը գրված էր, որ օկուպացված Շուշիում ընդունված փաստաթուղթն անընդունելի է մեզ համար։
«Եվ քաղաքական մեծամասնությունը, առանց որևէ լուրջ փաստարկի, բոյկոտեց նիստը, իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բացասական եզրակացություն տվեց այս նախագծին։
Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր դեռ կասկածում էին, որ այս իշխանությունը որևէ կապ և առնչություն չունի Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերի հետ, սա ևս մեկ փաստ, որ տեսնեն ու համոզվեն»,-ասաց նա։
ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ եթե սրանից հետո քաղաքական մեծամասնությունից որևէ մեկն ասի, որ հայ-թուրքական հարաբերությունների ժամանակ նախապայման չկա, երեսպաշտություն է և հայ ժողովրդին ու հասարակությանը ձեռք առնելու փորձ, հստակ այդ նախապայմանները կան։
«Կարծում եմ՝ իրականում երկու կողմերը քննարկում են փաստաթուղթ, հակառակ պարագայում ինչի մասին են բանակցում։ Կարծում եմ՝ հայ-թուքական հարաբերություններում կա փաստաթուղթ, քննարկում են հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ, որտեղ ոտնահարված են լինելու մեր բոլոր շահերը, ըստ էության, հրապարակային կամ գաղտնի կերպով արտացոլված են լինելու Թուրքիայի և Ադրբեջանի պայմանները»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Շուշիի հռչակագրից՝ հայկական մանիֆեստ
- ՔՊ-ն տապալեց ԱԺ-ում «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության քննարկումը
- ՀՀ գործող իշխանությունը կարող է համարվել «Շուշիի հռչակագրի» երրորդ կողմը. Լարիսա Ալավերդյան
- ՔՊ-ն, ըստ էության, կողմ է «Շուշիի հռչակագրին», կողմ է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում. Աննա Գրիգորյան
- Այդպես էլ ասեք՝ ձեզ համար ընդունելի է «Շուշիի հռչակագիրը», վավերացրեք, վերջանա, գնա. Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պաշտոնական Երևանը գրեթե զրոյական պատկերացում ունի Շուշիի հռչակագրի մասին
- ՔՊ-ն դեմ է, որ ԱԺ-ն դատապարտող հայտարարություն ընդունի «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան