23.02.2022. Մարտունու շրջանից հայտնաբերվել է զինծառայողի աճյուն
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում:
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ, փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն:
Նրա ինքությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱԻՊԾ
- 28.01.2021. Վարանդայից հայտնաբերվել է զինծառայողի աճյուն
- Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
- 18․01․2022․ Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
- Աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
- Որոնումներն այսօր արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել․ ԱՀ ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան