Մեկնարկում է ստորագրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
«Ազատագրական Շարժումը» փետրվարի 25-ից մեկնարկում է ստորագրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Ազատագրական շարժում»-ից հայտնում են, որ միջոցառման մեկնարկը կտրվի Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Եռաբլուրից։
«Այսպիսով մենք չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ:
Ակնկալում ենք բոլոր ընդդիմադիր քաղաքական, հասարակական ուժերի և անհատների ակտիվ մասնակցությունն այս նախաձեռնությանը:
Չկա որևէ քաղաքական, կուսակցական շահ, որը կարելի է վեր դասել ազգային պետական շահից, իսկ ազգային շահերից է բխում օր առաջ ազատագրվելը՝ այս թուրքահպատակ իշխանություններից»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան