Ես կխոսեմ այնքան, ինչքան անհրաժեշտ կգտնեմ. Հայկ Սարգսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Հայկ Սարգսյանի խոսքի ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ դա այլ քննարկման նյութ է։
«Այլ քննարկման նյութ չէ, սա ամբողջն օրենքի տրամաբանության մեջ է»,- արձագանքեց Հայկ Սարգսյանը։
«Պարոն Սարգսյան, սա այլ քննարկման նյութ է»,-արդեն վրդովված ասաց հանձնաժողովի նախագահը։
«Ոչ, պարոն Քոչարյան, ես գտնում են, որ սա պետք է… »,- պատասխանեց Սարգսյանը։
«Շատ լավ, խնդրում եմ մեկ րոպե և ավարտեք ձեր ելույթը»,- ասաց Քոչարյանը՝ դիմելով Հայկ Սարգսյանին։
«Ես կխոսեմ այնքան, ինչքան անհրաժեշտ կգտնեմ»,- հակադարձեց Սարգսյանը։
Ա. Քոչարյանն ասաց, որ այդպես չէ, կանոնակարգը մի քիչ այլ ձևաչափ է պահանջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան