Իրանահայ գործարար Սմբատ Հակոբյանն արժանացել է Ամին օլ-Զարբ պետական շքանշանի
Իրանի առևտրի պալատն ամեն տարի Ամին օլ-Զարբ շքանշան է շնորհում երկրի լավագույն գործարարին: Շքանշանն իրենից ներկայացնում է քառաթև թռչուն: Թևերը խորհրդանշում են արդյունաբերության, հանքային, առևտրի և գյուղատնտեսության ոլորտները։
Ժյուրին կազմված է վերոնշյալ ոլորտների տնտեսագետներից: Այս տարի շքանշանը շնորհվել է տղամարդկանց հագուստ արտադրող «Հակոբյան» բրենդի հիմնադիր Սմբատ Հակոբյանին, գրում է ParsToday-ը։
«Հակոբյան» բրենդը հիմնադրվել է ավելի քան 50 տարի առաջ՝ իրանահայ գործարար Սմբատ Հակոբյանի կողմից: Ընկերությունը զբաղվում է տղամարդկանց հագուստի արտադրությամբ ու վաճառքով: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Թեհրանում և ընկերությունն ունի խանութների մեծ ցանց:
Սմբատ Հակոբյանը երիտասարդ տարիքում բացել է փոքրիկ կարի արհեստանոց, որը հետագայում ընդլայնվել է և այսօր «Հակոբյան» ապրանքանիշը տղամարդկանց հագուստի ամենահայտնի ապրանքանիշն է Իրանում:
Հատկանշական է, որ «Հակոբյան» ապրանքանիշը կարել է 2018թ ֆուտբոլի համաշխարհային առաջնությունում Իրանի հավաքականի մարզահագուստը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները