Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտվեն 2022թ. վերջին
«2022 թվականի պետական բյուջեում առաջարկվում է ընդգրկել Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագիրը»,- կառավարության նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ նախագծի շրջանակներում նախատեսվում է վճարումներ կատարել շինարարության տեխնիկական վերահսկողության խորհրդատու կազմակերպությանը, որը կազմում է 394․4 հազար եվրոյին համարժեք գումար:
Ըստ Գնել Սանոսյանի՝ պետական բյուջեից այդ վերաբաշխմամբ լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար։
Նախարարը հայտնեց, որ որոշմամբ հնարավորություն կտրվի ավարտել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները և տեղեկացրեց, որ համաճարակի պատճառով 2021 թվականին նախատեսված շահագործման հանձնման փուլը հետաձգվել էր և շինաշխատանքները կավարտվեն 2022թ. վերջին:
Հարակից հրապարակումներ`
- Քաջարանի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար պետությունը հատկացրեց 1 մլրդ 181 մլն դրամ
- Կառավարությունը քննարկում է դիմակներ դնելու պարտադիր պայմանը հանելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում