Վրաստանը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անդրադառնալով Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու մասին հարցին, ասել է՝ Վրաստանի կառավարությունը գործում է ելնելով վրաց ժողովրդի, ոչ թե «Ազգային շարժման» շահերից, գրում է «Ալիք մեդիան»։
«Մենք առաջնորդվում ենք մեր երկրի և ժողովրդի անվտանգության շահերով և ուկրաինացի ժողովրդի անվտանգության շահերով, այդ սկզբունքներից և նպատակներից ելնելով, անկասկած, կկանգնենք Ուկրաինայի կողքին»,- ասել է Պապուաշվիլին՝ պատասխանելով նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» կողմից հնչող մեղադրանքներին, թե իշխանությունները հապաղում են Ուկրաինայի հարցում որոշումներում։
Պապուաշվիլիի խոսքով, «Ազգային շարժումը» փորձում է սեփական օրակարգը բարձրացնել.
«Տարբեր երկրներ տարբեր միջոցներ են ձեռնարկում՝ կախված նրանից, թե ինչ լծակներ ունեն, Վրաստանի կառավարությունը նույնպես կգործի՝ իր շահերից ու նպատակներից ելնելով»:
«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքերով էլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցով քննարկումներ լինելու են։
Նշվում է, որ փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչել է Ոկրաինայից անջատված Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները։
Այս որոշման պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանում ԵՄ երկրները և ԱՄՆ-ն։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միացել են նաև Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական հինգ բանկի նկատմամբ
- Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են պատրաստել Ռուսաստանի բանկերի դեմ
- ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ լրջագույն պատժամիջոցների փաթեթ է պատրաստել
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովը կարող է գումարվել մի քանի ժամվա ընթացքում
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը ԱՄՆ-ի քաղաքական պայքարի կենտրոնում
- ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստել․ Բորել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան