Քաջարանի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար պետությունը հատկացրեց 1 մլրդ 181 մլն դրամ
«Որոշման նպատակն է փոխհատուցել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար պետության մասնաբաժինը, որով 1 մլրդ 435 մլն դրամ է հատկացվելու մարզպետարաններին 13 համայնքում 15 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար»,- կառավարության նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ըստ նրա՝ Արագածոտնի մարզին տրամադրվելու է 4 մլն դրամ, Արարատի մարզին՝ 42.5 մլն, Արմավիրի մարզին՝ 28 մլն, Գեղարքունիքի մարզին՝ 145 մլն, Լոռու մարզին 38 մլն, Շիրակի մարզին՝ 23 մլն և Սյունիքի մարզի մեկ ծրագրին 1 մլրդ 181 մլն դրամ և վերջինը Քաջարան համայնքի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրն է:
Կառավարությունը նիստի ժամանակի 70 %-ը հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի քննարկմանը՝ փորձելով համայնքներին տրամադրվող պետական սուբվենցիոն գումարները ներկայացնել որպես կառավարության արդյունավետ աշխատանքի արդյունք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում