Կառավարությունը 1 միլիարդ 155 միլիոն դրամ հատկացրեց սահմանամերձ բնակավայրերին
«2021 թվականին հաստատված բյուջեով 2022թ-ին սահմանամերձ համայնքներին նախատեսված գումարը կազմել է 1 միլիարդ 155 միլիոն դրամ, որն ընդգրկում է 5 մարզերի, 23 սահմանամերձ համայնքի 81 բնակավայրի բնակիչներին»,- զեկուցելով հերթական հարցը՝ կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը
Նախարարի խոսքով՝ ֆինանսավորումը կհատկացվի 4 ուղղությամբ՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով։
Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ օգնությունը վերաբերում է մոտ 100 հազար շահառուի:
«Շահառուների թիվն ընդլայնվել է։ Սա կարևոր աջակցություն է մեր հայրենակիցներին՝ հատկապես գնաճի ֆոնին»,- իր հերթին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտվեն 2022թ. վերջին
- Քաջարանի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար պետությունը հատկացրեց 1 մլրդ 181 մլն դրամ
- Կառավարությունը քննարկում է դիմակներ դնելու պարտադիր պայմանը հանելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում