24.02.2022. Կորոնավիրուսի 764 նոր դեպք է գրանցվել, մահացել է 17 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 23-ին կատարվել է 4467 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 970 հիվանդ, մահվան 17 դեպք է։ Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418220 դեպք, որոնցից 396670 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11557 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8392 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1601 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9993 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2879685 թեստավորում։
Հարակից հրապարակումներ`
- 23.02.2022. Հայաստանում կորոնավիրուսով 29 մարդ է մահացել
- 22.02.2022. Կորոնավիրուսի 753 նոր դեպք է գրանցվել, մահացել է 19 քաղաքացի
- 21.02.2022. Կորոնավիրուսի 293 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի
- 20.02.2022. Կորոնավիրուսի 700 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի
- 19.02.2022. Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 30 մարդ է մահացել