Զուրաբիշվիլին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին՝ հայտնելով իր աջակցությունը Վրաստանի անունից, գրում է «Ալիք մեդիան»։
Նա չեղարկել է այսօր նախատեսված ազգային համաձայնության նիստը։
«Ես չեղարկել եմ ազգային համաձայնության այսօրվա նիստը, քանի որ այսօր ազգային համաձայնության հարցը Ուկրաինան է և մեր համերաշխությունը Ուկրաինային։
Այսօր ողբերգական օր է Ուկրաինայի համար։ Նրանք մինչ այս՝ ամեն ինչ անում էին խաղաղություն պահպանելու համար, նրանք չկարողացան կանխել ռուսական լայնածավալ ագրեսիան։ Այսօր, երբ այդ երկիրը փորձում է գլուխ հանել այս ծանր իրավիճակից, Վրաստանը կանգնած է նրա կողքին»,- նշել է Վրաստանի նախագահը:
Նա հայտարարել է, որ այսօր ողբերգական օր է ոչ միայն Ուկրաինայի, այլև Վրաստանի և ողջ Եվրոպայի համար.
«Այս օրը ողբերգական է նաև Վրաստանի, Եվրոպայի և աշխարհի բոլոր խաղաղասեր ժողովրդավարական ազգերի համար, քանի որ Եվրոպայի սրտում պատերազմ է սկսվել՝ չնայած երկխոսության բոլոր փորձերին։ Որպես Վրաստանի նախագահ, մի երկրի նախագահ, որը ենթարկվել է նմանատիպ ագրեսիայի, ես ցանկանում եմ մեր համերաշխությունը հայտնել Ուկրաինայի նախագահին, կառավարությանը և ժողովրդին։ Ես ուզում եմ հարգանքի տուրք մատուցել ուկրաինացի զինվորներին, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը՝ պաշտպանելու համար իրենց երկրի ինքնիշխանությունը։ Ես ցանկանում եմ միանալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և մյուս բոլոր առաջնորդներին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը»,- հավելել է նա:
Զուրաբիշվիլին նաև ավելացրել է, որ պատրասվում է ստորագրել արտահերթ նիստ անցկացնելու դիմումը, մեկնաբանելով. «Ուկրաինայի հարցը մեր խնդիրն է, և մենք պետք է այնտեղ էլ լսենք Վրաստանի ձայնը։ Մենք եղել ենք, կանք և միշտ լինելու ենք խաղաղ ճանապարհ գտնելու փորձի, բայց սկզբունքների պահպանման կողմում»:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին Ավստրիայի կանցլերին ասել է՝ չգիտի որքան կդիմանա Ուկրաինան
- Ըստ Էրդողանի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողությունը միջազգային իրավունքին հակասող քայլ է
- ԵՄ իշխանություններն արգելել են թռիչքներն Ուկրաինայի օդային տարածքում
- Շվեդիան հայտարարել է պաշտպանության ոլորտում Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին
- Չեռնոգորիան Ուկրաինայից հետ է կանչել իր դեսպանին
- Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
- Ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմիեր լիգայի առաջնությունը դադարեցվել է
- ՌԴ-ի ու Ուկրաինայի ռազմական գերատեսչությունները հակասական տեղեկություններ են տրամադրում ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին
- ՈՒՀՄ փոխնախագահ. Ուկրաինայում զոհերի ու վիրավորների թվում հայեր չկան
- Վրաստանը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը