Ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիան դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա
Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողությունների ֆոնին Turkish Airlines-ը դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա: Այդ մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Բիլալ Էքշին:
Թուրքական աղբյուրները գրում են, որ Ռուսաստանը Ուկրաինայում ցամաքային և օդային ռազմական գործողություններ է սկսել: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
Կա նաև ոչ պաշտոնական տեղեկություն այն մասին, որ Թուրքիան այժմ փորձում է տարհանել Ուկրաինայում գտնվող իր դիվանագետներին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Ուկրաինայից:
Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային հորդորել էր աջակցություն ցուցաբերել Կիևին։ Այդ հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները: Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին օգնել մեզ այս դժվարին ժամանակներում»,- ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր տեսաուղերձում հայտնել էր, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշում է կայացրել:
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենն ու Օսթինը զրուցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
- Ուկրաինան օգնություն է խնդրել Թուրքիայից
- Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է արել Ռուսաստանին անջատել SWIFT-ից
- Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված
- Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարել է, որ աշխատում է սովորական ռեժիմով