Շվեդիան հայտարարել է պաշտպանության ոլորտում Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին
Շվեդիան պատրաստ է լրացուցիչ օգնություն ցուցաբերել Ուկրաինային պաշտպանության ուժեղացման հարցում։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը, գրում է ՏԱՍՍ։
«Շվեդիան Ուկրաինային աջակցություն է ցուցաբերում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ-ի միջոցով։ Աջակցության լրացուցիչ միջոցները արդիական կլինեն», - նշել է նա։
Վարչապետը նաև հայտարարել է, որ պաշտպանության նախարար Պիտեր Հուլթքվիստին հանձնարարել է որոշումներ պատրաստել, որպեսզի Շվեդիան կարողանա օգնել Ուկրաինային՝ ուժեղացնելու դիմադրության ուժերը։
Հուլթքվիստը հաստատել է օգնելու իր պատրաստակամությունը: «Շվեդիայի զինված ուժերը պատրաստ են գործել անհատապես և այլ պետությունների հետ միասին, եթե մեր շահերը և մեր երկիրը վտանգի տակ լինեն, հենց հիմա մենք որոշում ենք պատրաստում Ուկրաինային հետագա աջակցության մասին», - ասել է նա։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, նա որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում ուկրաինական տարածքների օկուպացիան: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են գալիս ռազմական ենթակառուցվածքը: Գերատեսչությունից հավաստիացրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:
Հարակից հրապարակումներ`
- Չեռնոգորիան Ուկրաինայից հետ է կանչել իր դեսպանին
- Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
- Ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմիեր լիգայի առաջնությունը դադարեցվել է
- ՌԴ-ի ու Ուկրաինայի ռազմական գերատեսչությունները հակասական տեղեկություններ են տրամադրում ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին
- ՈՒՀՄ փոխնախագահ. Ուկրաինայում զոհերի ու վիրավորների թվում հայեր չկան
- Ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիան դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա
- Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
- Ուկրաինան օգնություն է խնդրել Թուրքիայից
- Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է արել Ռուսաստանին անջատել SWIFT-ից
- Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել ստեղծել հակապուտինյան կոալիցիա
- Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարել է, որ աշխատում է սովորական ռեժիմով
- Ռուսաստանի Զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. ՌԴ ՊՆ
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
- Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան «ոչ մեկին ոչինչ չի տա»
- Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագրերը
- Վարչապետը պարգևատրել է երգիչ Հարություն Փամբուկչյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները