ԵՄ իշխանություններն արգելել են թռիչքներն Ուկրաինայի օդային տարածքում
Եվրոպական իշխանությունները, հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, կարգադրել են արգելել քաղաքացիական ավիացիայի թռիչքները Ուկրաինայի օդային տարածքում, ինչպես նաև հարևան տարածքներում։ Այս մասին հայտնում են ANSA գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի քաղաքացիական ավիացիայի վարչությանը:
«Այսօրվանից՝ 2022 թվականի փետրվարի 24-ից, եվրոպական իշխանություններն արգելել են քաղաքացիական ավիացիայի թռիչքները Ուկրաինայի օդային տարածքում, ինչպես նաև հարակից տարածքներում՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, իտալական ավիաընկերությունները, մասնավորապես ITA Airways-ը (նախկին Alitalia), չեն իրականացնում թռիչքներ դեպի Ուկրաինա, չեն վերսկսել թռիչքները ռուսական և շատ այլ երթուղիներով, որոնք ընդհատվել են համաճարակի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Չեռնոգորիան Ուկրաինայից հետ է կանչել իր դեսպանին
- Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում
- Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
- ՌԴ-ի ու Ուկրաինայի ռազմական գերատեսչությունները հակասական տեղեկություններ են տրամադրում ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին
- Ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիան դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա
- Air Astana-ն կարող է դադարեցնել դեպի Ուկրաինա թռիչքները