
Ռուսաստանի հարավում գտնվող 12 օդանավակայանի աշխատանք դադարեցվել է
Ռուսաստանի հարավային հատվածներում գտնվող 12 օդանավակայաններ Ուկրաինայի դեմ ռազմական հատուկ գործողությունների մեկնարկի պատճառով դադարեցրել են աշխատանքը։
RBC-ի փոխանցմամբ, թռիչքներ չեն սպասարկի Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի, Կրասնոդարի, Անապայի, Սոչիի, Կուրսկի, Վորոնեժի, Բրյանսկի ու այլ քաղաքների օդանավակայաններ։
Առաջիկայում թռիչքներ ունեցող քաղաքացիներին խորհուրդ չի տրվում լինել օդանավակայանների տարածքում։ Սահմանափակումը գործելու է մինչև մարտի 2-ը։
«Ռիա Նովոսոտի»-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամվ հետաձգվել ու չեղակվել է 160 չվերթ։