Տնտեսություն 12:10 24/02/2022 Հայաստան

Վերջին 8 տարիներին Ռուսաստանից տրասֆերտների զուտ ներհոսքը1.5 մլրդ դոլարից հասել է 464 մլն դոլարի. Վիլեն Խաչատրյան

Վերջին օրերին ռուբլու փոխարժեքը Հայաստանում աննախադեպ անկում է գրանցել՝ հասնելով 5.9-6.00 դրամի: Panorama.am-ը ռուբլու անկման տնտեսական հետևանքները գնահատելու համար դիմեց Պետական կառավարման ակադեմիայի Կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանին:

Panorama.am-Պարոն Խաչատրյան, ի՞նչ ազդեցություն կունենա ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ տրասֆերտների ծավալների վրա:

Վ. Խաչատրյան-Նախ՝ ներկայացնենք, թե Հայաստանն ինչ կախվածություն ունի ռուսական տրասֆերտներից: Հարկ եմ համարում նշել, որ 2021 թվականին դեպի Հայաստան Ռուսաստանից ուղարկվել է 865 մլն դոլարի տրանսֆերտներ: Ինչ վերաբերում է արտահոսքին՝ թե ինչքան գումար է Հայաստանից ուղարկվել Ռուսաստան, ապա այն կազմել է մոտավորապես 401 մլն դոլար: Հետևաբար՝ զուտ ներհոսքը կազմել է 464 մլն դոլար: Եթե դիտարկում ենք Ռուսաստանում ապրող միջին վիճակագրական հայի տեսանկյունից, ապա ստացվում է, որ տարեկան միջինն ուղարկվել է 150 դոլար: Եթե ենթադրենք, որ տարբեր հաշվարկներով ՌԴ-ում բնակվող 2 մլն հայը չի ուղարկել գումար, այլ 1 միլիոնն է այն արել, ապա այդ ցուցանիշը կհասնի մոտավորապես տարեկան 500 դոլարի: Եթե վիճակագրությունը ավելի խստացնենք և պայմանականորեն ընդունենք, որ 200 հազար մարդ է ուղարկում գումար, ապա կստացվի որ մեկ մարդը մոտ 2500 դոլար է ուղարկել Հայաստան, ինչը կնշանակի ամսական մոտ 200 դոլար՝ մոտ 100 հազար դրամ է փոխնցվում Հայաստան ռուսական բիզնես միջավայրից:

Սա նշանակում է, որ մենք  որոշակի կախվածություն ունենք ռուսական տրասֆերտներից: Բայց, այնուամենայնիվ, սա լավագույն տարիները չեն, լավագույն տարին եղել է 2013 թվականը, երբ Ռուսաստանից Հայաստան տրասֆերտային փոխանցումների ծավալը հասած է եղել մինչև 1 մլրդ 727 մլն դոլարի, իսկ զուտ ներհոսքը կազմել է 1.5 մլրդ դոլար: Այսինքը ստացվում է, որ մենք Ռուսաստանից ստացվող գումարների տեսանկյունից վերջին 8 տարիների ընթացքում ունենք գրեթե կրկնակի նվազում:

Panorama.am-Ինչո՞վ է այն պայմանավորված:

Վ. Խաչատրյան-Այս ամենը պայմանավորված է ՌԴ-ի դեմ կիրառվող սանկցիաներով և այն միջավայրով, որում աշխատում ենք 2014 թվականից սկսած՝ կապված ուկրաինական գործոնով: Մյուս կողմից էլ հատկապես ԵԱՏՄ-ի ձևավորման և դրա շուրջ համաշխարհային մի շարք խոշոր խաղացողների կողմից տարվող քաղաքականությամբ մենք ունենք որոշակի առումով անկման միտումներ, որն հանգեցրել է նրան, որ Ռուսաստանից Հայաստան եկող տրասֆերտները գրեթե կրկնակի նվազել են: Նվազումն ակնհայտ է, եթե 2014-ին 1.5 մլրդ դոլար էր, ապա2018 թ.-ին այդ ցուցանիշը մոտեցել է 1 միլիարդ դոլարի, իսկ 2021թ-ին՝ 464 մլն-ի:

Panorama.am -Ռուբլու արժեզրկումը և ծավալների կրճատումը ինչի՞ կարող է հանգեցնել ՝ տնտեսության վրա թողած ազդեցության առումով:

Վ. Խաչատրյան-Բնականաբար որոշակի հոսքերի անկման կբերի և դրանք նաև մի քանի այլ գործոններով կարող են պայմանավորվել, ինչպիսիք օրինակ՝ զբոսաշրջությունն է, ներդրումները և մյուս կողմից Ռուսաստանի հետ ունեցած առևտրաշրջանառության ծավալների փոփոխությունը:
Առևտրաշրջանառության, մասնավորապես՝ արտաքին առևտրի տեսանկյունից 2021 թվականի հունվար-դեկտեմբերին դեպի Ռուսաստան 841 մլն դոլար մենք արտահանում ենք արել, իսկ սա նշանակում է, որ մենք արտահանման բազայում որոշակի առումով՝ 28 %-ով ունենք ռուսական միջավայրից կախվածություն:

Ես չեմ բացառում նաև, որ պատժամիջոցների էֆեկտներ կարող է լինեն նաև այլ տեսնակյունից՝ այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ստիպում են որպեսզի «Սովետական միություն-2» սցենարը սկսի աշխատել: Այսինքը՝ Ռուսաստանն իր գործունեությունը ԵԱՏՄ-ի շրջանակի հետ շատ ավելի մեծ կախվածությամբ և պայմանավորվածությամբ սկսի աշխատացնել և այն կարող է հանգեցնել նրան, որ մենք կարողանանք ինչ-որ առումով օգտվել դրանից:

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա ասեմ, որ զուտ ռուսական ապրանքները, որոնք Հայաստան են ներմուծվել 2021 թվականին կազմել են մոտ 1 մլրդ 782 մլն դոլար: Ստացվում է, որ Ռուսաստանից Հայաստան, բավականին շատ ապրանքեր են ներմուծվում և այս ամենի հետ մեկտեղ ՌԴ-ն նաև մեկ այլ դերակատարում ունի մեր շուկայում, քանի որ նաև հանդիսանում է միջնորդ երկիր՝ մոտ 200-210 մլն դոլարի էլ այլ երկրների ապրանքներ է բերում Հայաստան և այս ցուցանիշը կազմում է 1 մլրդ 993 մլն ԱՄՆ դոլար: Այսինքը՝ ստացվում է, որ այլ երկրների ապարանքները Հայաստան ներմուծելու հետ միասին մոտավորապես 2 մլրդ դոլարի է հասնում ներմուծումը Ռուսաստանից:

Սա փաստում է, որ մենք Ռուսաստանի հետ ունենք լուրջ գործընկերային կախվածություն, որն անպայման իր ազդեցությունն է թողնելու մեր երկրի տնտեսության վրա: Մյուս կողմից  էլ վերջին 33 տարվա ընթացքում Ռուսաստանը Հայաստանում իրականացրել է մոտ 4.5 տրիլիոն դրամի ներդրում, այն դեպքում, երբ այդ ժամանակաշրջանում Հայաստանում կատարված ներդրումների ծավալը  12 տրիլիոն դրամ է: Սա նշանակում է, որ մեր ներդրումային միջավայրը ռուսական է: Իսկ վերջին մեկ տարում Ռուսաստանը Հայստանում կատարել է մոտ 50 մլրդ դրամի՝100 մլն դոլարի ներդրումներ: 2020 թվականին արձանագրվել էր ռուսական ներդրումների որոշակի հետհոսք, այսինքը՝ մոտ 35 մլրդ դրամի ներդրումներ ռուսաստանը հետ է տարել:

Panorama.am -Ո՞րն է այս միտումների հիմնական հետևանքները:

Վ. Խաչատրյան-Հնարավոր է, որ ներդրումների առումով Հայաստանում Ռուսաստանը ակտիվություն չգրանցի, իսկ հետագայում այդ միտումները կհաղթահարվեն: Որոշակի կարճաժամկետ միտումներ կարձանագրվեն և երկարաժամկետում դրանք կլուծվեն և ռուսական միջավայրի հետ մեր աշխատելու՝ այս պահին չօգտագործված շանսերն կկարողանանք հետագայում օգտագործել և ստանալ շահույթներ:

Panorama.am -Ինչ եք կարծում, ինչքա՞ն կտևի երկկողմ տնտեսական գործընթացների վրա ռուբլու արժեզրկման ազդեցությունը: 

Վ. Խաչատրյան-Ռուբլու արժեզրկումն այս ամենի վրա կունենա կարճաժամկետ ազդեցություն: Նման էֆեկտներ ունեցել ենք արդեն  նախկինում և ներկայացրածս 2014 թվականն այդ պրոցեսների սկիզբն է: Արժեզրկման տեսանկյունից տեղի է ունենալու հետևյալը՝ուղարկված տրանսֆերտների գինը լինելու է ցածր:  Առևտրաշրջանառությունը մենք ավելի շատ կազմակերպում ենք  ոչ թե ռուբլով, այլ դոլարով: Այդ ազդեցության առումով, պետք է նայել, թե Ռուսաստանում այս պահի դրությամբ դոլարի հետ ինչ է տեղի է ունենում: Իրավիճակ ունենք, որտեղ ռուսական ռուբլին որոշակի առումով իր դիրքերը կորցնում է, արժեզրկվում է դոլարի նկատմամբ:

Արտահանման քաղաքակնության առումով՝եթե պատկերացնենք, որ մենք Ռուսաստանում կարող ենք ունենալ շատ ռուբլի և որպես դոլար ուղարկել Հայաստան, ապա այդպիսի հոսքը որոշակի առումով պակասելու է, այսինքը՝ արտահանման դոլարային արտահայտության ցուցանիշը նվազելու է: Ներմուծման առումով , եթե մենք շատ ենք գումար ծախսում և դոլարով ապրանք կարելի է բերել, որն արտահանումից կրկնակի ավել է, ապա կկարողանանք Ռուսաստանից ավելի շատ ներմուծել: Մնում է կարողանանք այդ եկամուտներն ապահովել: Զբոսաշրջիկների հոսքը կնվազի ՌԴ-ում վիճակի վատացման հետևանքով: Այն կհանգեցնի Ռուսաստանից  եկող մուտքերի որոշակի կորուստների՝ երբ զբոսաշրջիկը ռուբլին բերում է և այստեղ օգտագործում, կամ երբ դոլար են բերում, այսինքը՝ ռուս զբոսաշրջիկը Հայաստանում կլինի քիչ գնողունակ:

Panorama.am -Պատկերացնենք ՌԴ-ում ապրող հարազատներից օգնություն ստացող քաղաքացու վիճակը ռուբլու արժեզրկման դեպքում:

Վ. Խաչատրյան-Եթե հաշվում ենք, որ ամսական որոշակի գումար էր ուղարկում և այն բազմապատկում էինք նախկին 6.45 դրամ կուրսի փոխարեն  6 դրամով, ապա ստացվում է 1000 ռուբլու դեպքում 6500-ը դարձավ 6 000 դրամ: Այսինքը՝ ամեն  100 դոլարի դեպքում  մոտ 4000 դրամ է կորցնում ՀՀ քաղաքացին: Ուղարկված գումարը Հայաստան է հասնում արժեզրկված, բացի այդ՝ սովորաբար նման իրավիճակներում ավելի քիչ են ուղարկում, քանի որ ՌԴ-ում հազիվ իրնեց ծախսերն են կարողանում հոգալ և տրանսֆերտների նվազեցում է տեղի ունենում:

Զրուցեց Ա. Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}