
Ազատումներ՝ ՀՀ զինված ուժերում
Ալեն Սիմոնյանի հրամանագրերով ՀՀ զինված ուժերում նոր նշանակումներ են եղել, նաև պաշտոններից ազատումներ։
Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից։
Անդրանիկ Մակարյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Արթուր Պողոսյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից:
Արմեն Առուշանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ:
Վաչագան Ներսեսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ:
Գոռ Նիկոյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ:
Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:
Արայիկ Մինասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: