Օպերայի և բալետի թատրոնը նախատեսում է «Մարդուկ-Ջարդուկը» բալետային ներկայացումը խաղալ ՀՀ տարբեր քաղաքներում
Թեև հայաստանյան մարզերում շատ քիչ թատրոններ ունեն բալետային ներկայացում ընդունելու տարածքային հնարավորություններ, բայց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական նախատեսում է Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետային ներկայացումը խաղալ տարբեր քաղաքներում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնից։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, փետրվարի 21-22-ը հյուրախաղերով հանդես է եկել Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ ներկայացնելով հենց Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» երկու գործողությամբ բալետային ներկայացումը:
Կարևորելով մարզերի ներգրավվածությունը մշակութային կյանքում և երիտասարդ սերնդի գեղարվեստական դաստիարակության գործոնը` թատրոնի նախաձեռնությամբ փետրվարի 22-ի ներկայացմանը հրավիրվել էին տեղի մշակութային կենտրոնների և դպրոցների սաները: