ՊՆ. Ադրբեջանին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ սահմանային իրադրության մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելուց
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությունների իր գործելաոճը, հայտարարում է, թե փետրվարի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
ՊՆ հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելուց։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։