Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են՝ գործընթացը շարունակել առանց նախապայմանների. ՀՀ ԱԳՆ
Այսօր՝ փետրվարի 24-ին, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում:
Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկում են հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ. Իշխան Սաղաթելյան
- Թուրքերին լավ ճանաչելով, չեմ կարծում, հանկարծ փոխվել են, մոռացել են նախապայմանները. Աշոտ Մելքոնյան
- Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի․ ԱԳՆ
- Կապիտուլյացիոն դիվանագիտություն կամ հայ-թուրքական սիլիբիլի. Վարուժան Գեղամյան
- Չավուշօղլուն ցանկանում է, որ հայ-թուրքական բանակցությունները Հայաստանում ու Թուրքիայում անցկացվեն
- Անթալիայի համաժողովին մասնակցելու որոշումը կախված կլինի Վիեննայում կայանալիք հանդիպումից․ Արարատ Միրզոյան
- Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին՝ Վիեննայում. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան