ՀՀ-ում Իրանի դեսպանության արձագանքը՝ Երևանում Կապույտ մզկիթ այցելած ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության արձագանքել է Երևանի Կապույտ մզկիթի վերաբերյալ ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը, ով «Եվրանեսթ»-ի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար եկել էր Երևան, այցելել նաև մզկիթ։ Նա մասնավորապես գրել էր, որ Կապույտ մզկիթը միակ ադրբեջանական հուշարձանն է, որ պահպանվել է Երևանում։
«Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը: Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»,- նշված է ՀՀ-ում Իրանի դեսպանության թվիթերյան էջում ու ներկայացված են լուսանկարներ։
Նշենք, որ գրառումն արված է եռալեզու՝ անգլերեն, հայերեն և պարսկերեն: Անգլերեն տարբերակում նշվում է, որ Կապույտ մզկիթն իրանական արվեստի խորհրդանիշ է, վերջին 3 տասնամյակների ընթացքում կրկին սկսել է գործել որպես Հայաստանում բնակվող մահմեդականների աղոթավայր և գրավիչ զբոսաշրջային վայր:
Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը:
— IRI Embassy, Armenia (@iraninyerevan) February 23, 2022
Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են։ pic.twitter.com/jlVcZhpN1g
The Blue Mosque, a symbol of Iranian art, has been active again in the last 3 decades as the praying and congregation place of Muslims residing in Armenia and a touristic attraction. A great pleasure that its centuries-old Persian epigraphy has been preserved! Who can read them? pic.twitter.com/CNM9eBZG6O
— IRI Embassy, Armenia (@iraninyerevan) February 23, 2022
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյանը՝ ադրբեջանցի պատգամավորին. Նշված բաշիբոզուկին հիշեցնեմ, որ Ադրբեջանի բանտերում անօրինաբար պահվում են բազմաթիվ շիա հավատացյալներ
- Ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Կապույտ մզկիթ ու յուրացրել այն