UFC․ Արման Ծառուկյանը հրաժարվել է մենամարտել Իսլամ Մախաչևի հետ
Խառը մենամարտերի UFC թեթև քաշային կարգում 13-րդ համար, ռուսաստանցի Արման Ծառուկյանը հրաժարվել է մենամարտել ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ։ Առաջարկը եղել է հնարավոր մենամարտից մի քանի օր առաջ։
«Ինձ առաջարկեցին մենամարտել Իսլամ Մախաչևի հետ։ Ես հրաժարվեցի։ Այդպիսի մենամարտի պատրաստվելու համար ինձ ավելի շատ ժամանակ է պետք։ Կարծում եմ՝ ապագայում մենք դեռ կհանդիպենք»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է tass.ru-ն։
Արման Ծառուկյանը փետրվարի 26-ին Լաս Վեգասում անցկացվելիք UFC Fight Night մրցաշարում կմենամարտի իսպանացի Խոել Ալվարեսի հետ։
Իսլամ Մախաչևի մրցակիցը Լաս Վեգասում պետք է լիներ ամերիկացի Բենեիլ Դարիուշը, սակայն նա վնասվածք է ստացել։ Այժմ Մախաչևը միջանկյալ մենամարտ կանցկացնի ամերիկացի Բոբի Գրինի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան