Սոցցանցում քննարկումների մեջ են մտնում սեփական հոգեկան խնդիրները հաղթահարելու համար. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Երբ ինձ մոտիկ մարդիկ իրենց վրդովմունքն են հայտնում ֆեյսբուքում և այլ նման տեղերում գրված հիմարությունների կամ ցնդաբանությունների առթիվ ու լրջորեն խրվում են այդ մակարդակի քննարկումների մեջ, ես միշտ պատասխանում եմ՝ սա համացանց է, այստեղ տեսակետի կշիռը փետուրից ծանր չէ, այստեղ գրում են ոչ այնքան նրա համար, որ դուք կարդաք, որքան՝ սեփական հոգեկան խնդիրները հաղթահարելու համար: Երբ բոլոր այդ «ստատուսներին», «լայքերին» ու մեկնաբանություններին մոտենում ես այդ չափանիշներով, կյանքն ավելի պայծառ է դառնում:
Ես շահագրգռված եմ, որ իմ հոդվածը կարդան, ոչ թե հավանեն: Չնայած կան բազմաթիվ քարոզչական լրատվամիջոցներ, որոնց նպատակը նույնպես «դիմակ պատռելն» ու «պորտը տեղը դնելն է»: Դա էլ համապատասխանում է հայտնի լենինյան ձևակերպմանը, որ թերթը ոչ միայն կոլեկտիվ պրապագանդիստ է, այլև կոլեկտիվ կազմակերպիչ: Բայց բարեբախտաբար, կան նաև դասական լրատվամիջոցներ (նաև համացանցային), որոնց նպատակը տարբեր հայացքների մարդկանց մտածելու և քննարկելու նյութ տալն է: Ֆեյսբուքն այդ առումով տրամագծորեն հակառակ նպատակն ունի՝ ընտրել նույն հետաքրքրությունների, նույն մտածելակերպի, նույն քաղաքական դիրքորոշման մարդկանց և նրանց հնարավորություն տալ հիանալ մեկը մյուսով: Եթե պատահաբար մեկը հայտնվի «թշնամական միջավայրում», ապա մնացածն այնպես «վրա կտան», որ հաջորդ անգամ նա այլևս չի փորձի այնտեղ «քիթը խոթել»»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան