Քաղաքական 14:04 23/02/2022 Հայաստան

Արմեն Գևորգյան. Շուշիի հռչակագրից՝ հայկական մանիֆեստ

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանն իր հոդվածում գրում է.

«Այս ելույթը նախատեսել էի ունենալ այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում, սակայն քանի որ իշխանությունը տապալեց նիստի անցկացումը, կարևոր եմ համարում այն գրավոր կերպով ներկայացնել հանրության ուշադրությանը։

Մենք այսօր քննարկում ենք այսպես կոչվող «Շուշիի Հռչակագիրը» մի իրավիճակում, երբ Եվրոպան գտնվում է առավելագույն լարվածության գագաթնակետում և կանգնած է հնարավոր նոր պատերազմի շեմին։ Դրանից խուսափելու նպատակով՝ բազմաթիվ երկրներ փորձում են Եվրոպայում անվտանգային նոր կարգի և ռազմավարական կայունության վերաբերյալ գլոբալ երկխոսություն ծավալել։ Դեռևս անհասկանալի է, թե խոսքը ինչ ձևաչափի և Եվրոպայի ինչ սահմանների մասին է լինելու, սակայն ակնհայտ է, որ դրանք ազդելու են Խորհրդային Միության նախկին հանրապետությունների վրա։ Բնականաբար այն առնչվելու է նաև Հայաստանին։ Դա նշանակում է, որ մենք նույնպես պետք է պատրաստ լինենք առաջիկա գլոբալ քննարկումներին, հստակ հասկանանք, թե այդ նոր կարգում մենք ինչպիսի տեղ կարող ենք զբաղեցնել և պետք է ունենանք։ Պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր ազգային շահերը։ Իսկ դրա համար պետք է լինենք ավելի  խորաթափանց և պրագմատիկ։

Բացի այն ամենից, ինչն արդեն ասվել է Հայաստանի և Արցախի համար «Շուշիի հռչակագրի» բացառապես բացասական նշանակության մասին, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն կանխորոշում է մեր տարածաշրջանում հարաբերությունների նոր կարգ հաստատելու՝ թյուրքական պետությունների ձգտումը։ Հռչակագիրը ստորագրած երկու երկրները, Եվրոպայում անվտանգային նոր կարգի և ռազմավարական կայունության վերաբերյալ երկխոսությանը, ներկայանում են արդեն իսկ սեփական պատկերացումներով առ այն, թե Հարավային Կովկասում այն ինչպիսին պետք է լինի։ Նրանք ոչ թե իրենց համար կարմիր գծեր, այլ ռազմավարական հեռանկարներ են սահմանել։ Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը անորոշության և լարվածության հենց այս ժամանակահատվածում են որոշել խորհրդարանների մակարդակով վավերացնել հռչակագիրը՝ դրան հաղորդելով իրենց երկրների համար միջազգայնորեն պարտավորեցնող փաստաթղթի կարգավիճակ։ Ի դեպ, զուգադիպություն է, թե ոչ, սակայն դա տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների հունվարյան առաջին հանդիպումից հետո և փետրվարին սպասվող երկրորդ այդպիսի հանդիպումից առաջ։

Հռչակագիրը, բացի իր օրակարգի երկու հիմնական կետերից՝ հակահայկական քաղաքականություն և հարաբերությունների նոր ձևաչափ Հարավային Կովկասում, նախանշեց նաև մեկ այլ ծավալուն խնդիր. այն է՝ թյուրքական աշխարհի հետագա համախմբումը և դրա ծավալումը ոչ միայն դեպի արևելք, այլ նաև դեպի արևմուտք։ Հենց արևմուտքում է, ուր թյուրքական պետությունների հետ բավականին ինտենսիվ սիրախաղի մեջ է գտնվում Հունգարիան, թյուրքական գործոնը նկատելի է դառնում Մոլդովայում, Ղրիմի թաթարների «հետապնդման» թեման դառնում է բոլոր համաեվրոպական կազմակերպությունների քննարկումների մշտական առարկա, նոր թուրքական համայնքներն այլևս հնարավոր չէ անտեսել՝ հաշվի առնելով վերջիններիս քանակն ու համախմբվածությունը։ Այսինքն Եվրոպայի վերաբերյալ նոր գլոբալ երկխոսության շրջանակներում թյուրքական գործոնը նույնպես դառնում է կարևոր բաղադրիչ։ «Շուշիի հռչակագիրն» իր հերթին ամրագրել է, որ այդ գործընթացի հիմնական շարժիչները լինելու են Թուրքիան ու Ադրբեջանը։

Իսկ մենք ինչո՞վ ենք ներկայանում այդ քննարկումներին։

Նախ, արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ «Շուշիի հռչակագիրը» կանխորոշում է հայկական անկախ պետության գոյության հիմնական սպառնալիքը՝ ի դեմս տարածաշրջանի քաղաքական քարտեզը վերանայելու և հայկական հարցը ամբողջությամբ չեզոքացնելու՝ թյուրքական աշխարհի ձգտմանը։ Նման երկարաժամկետ ռազմավարության հիմքում ընկած է տարածաշրջանում հայերի բնակության պատմական արեալը հետևողականորեն նեղացնելու և վերջիններիս թիվը նվազեցնելու խնդիրը։ Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ թյուրքական համախմբման հեռանկարային խնդիրն է Սյունիքի անեքսիան և Ադրբեջանի տարբեր հատվածների ֆիզիկական միավորումը, ինչպես նաև Արցախի հայաթափումը (Նախիջևանի օրինակով), Հայաստանի ազգային անվտանգության համակարգի խոցելիության ավելացումն ու արտաքին գործոններից վերջինիս կախվածության մեծացումը։

Թյուրքական կոալիցիան իր նպատակներին հասնելու երկու ճանապարհ է ունենալու՝ կա՛մ ռազմական գործողությունների, կա՛մ երկարաժամկետ տնտեսական էքսպանսիայի միջոցով: Որոշ ուժային կենտրոններ խրախուսելու են նման ծրագրերը, մյուսները խոչընդոտելու են դրանց։ Սակայն այդ կենտրոնների միջև գլոբալ փոխզիջման արդյունքը կարող է դառնալ Հայաստանի պետական ինքնիշխանությունը։

Երկրորդ, «Շուշիի Հռչակագիրը» պետք է մեզ բերի այն գիտակցմանը, որ սեփական ուժերով և ռեսուրսներով երկրի ինքնիշխանությունն ու պետական սահմանները պաշտպանելու անկարողությունը՝ նշանակում է լինել խոցելի պետություն, լինել, թեկուզ բարեկամական, բայց արտաքին գործընկերներից ուղղակի կախվածության իրավիճակում։ Մենք միաժամանակ պետք է գիտակցենք և հետևաբար նաև գնահատենք «Շուշիի հռչակագրի» դրույթները՝ որպես դրա մասնակիցների բացահայտ ձգտում․
•   սահմանափակելու Հարավային Կովկասում մեր հիմնական դաշնակից Ռուսաստանի ազդեցությունը և նրան աստիճանաբար ամբողջությամբ դուրս մղելու,
•   Իրանի նկատմամբ ազդեցության նոր լծակներ ստեղծելու և վերջինիս տարածաշրջանային հավակնությունները սահմանափակելու,
•   Ապահովելու Թուրքիայի դիրքավորումը որպես մահմեդական աշխարհի անվիճելի առաջնորդ և պաշտպան, ստեղծելու պայմաններ վերջինիս կողմից հիմնական տրանսպորտային կոմունիկացիաները և բնական ռեսուրսների բաշխման գործընթացը վերահսկելու,  Ռուսաստանի և Չինաստանի որոշ տարածքներում սեփական ազդեցությունը տարածելու համար։

Եվ երրորդ, պետք է լինի գիտակցում, որ «Շուշիի հռչակագիրը» միտված է հայկական աշխարհի պառակտմանը։ Դրա համար մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ գլոբալիզացիայի և աշխարհաքաղաքական նոր իրողությունների ժամանակակից պայմաններում Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել պետություն միայն այն հայերի համար, ովքեր մշտապես բնակվում են այնտեղ։ Հայաստանը բոլոր հայերի պետությունն է և կոչված է պաշտպանելու է ամբողջ աշխարհի հայության շահերը: Իսկ ողջ աշխարհի հայերը պետք է պաշտպանեն և առաջ տանեն իրենց ազգային պետության շահերը։

Ընդ որում, հարկավոր է հստակեցնել և ի լուր աշխարհի վերստին հայտարարել, որ պատմականորեն գոյություն ունեն մի քանի համազգային առաջնահերթություններ․
-    Անկախ ազգային պետության ամրապնդումն ու հզորացումը
-    Արցախի հիմնախնդրի արդար և վերջնական լուծումը
-    Ամբողջ աշխարհում 1915թ-ի Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը
-    Աշխարհով մեկ հայկական ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը, պայքարը ուծացման դեմ։

Մենք պետք է նոր «հայկական մանիֆեստ» ընդունենք այն մասին, որ չնայած բոլոր դժվարություններին, սպառնալիքներին և մարտահրավերներին՝ միևնույնն է, 21-րդ դարը հայերինն է»։
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}