Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել ստեղծել հակապուտինյան կոալիցիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել կոալիցիա կազմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ Նման հաղորդագրությունը նա տեղադրել է Twitter-ի իր էջում։
«Մենք կոչ ենք անում անհապաղ կանգնեցնել Պուտինի՝ Ուկրաինայի և ամբողջ աշխարհի դեմ պատերազմը։ Ստեղծեք հակապուտինյան կոալիցիա: Անհապաղ պատժամիջոցներ սահմանել: Պաշտպանություն և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Փակեք օդային տարածքը: Աշխարհը պետք է Ռուսաստանին պարտադրի խաղաղության»,-գրել է Ուկրաինայի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է արել Ռուսաստանին անջատել SWIFT-ից
- Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարել է, որ աշխատում է սովորական ռեժիմով
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. ժամանակակից պատերազմներում անգամ Ուկրաինայի չափսերի մեծ երկրներն եմ ամբողջությամբ ռազմաճակատի վերածվում
- Ռուսաստանի Զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. ՌԴ ՊՆ
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին