Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարել է, որ աշխատում է սովորական ռեժիմով
Կիևում Հայաստանի դեսպանությունն աշխատում է բնականոն հունով և մշտական կապի մեջ է Հայաստանբի հանրապետության քաղաքացիների հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի ասված է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ։
«Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ողջ անձնակազմն աշխատում է սովորական ռեժիմով և մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ»,-ասված է հաղորդագրությունում։
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը նաև տարածել է հայտարարություն,որում ասված է.«Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիների հետ։
Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր դեռևս կապ չեն հաստատել դեսպանության հետ, կարող են զանգահարել և իրենց գտնվելու վայրի վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկություններ դեսպանությանը փոխանցել հետևյալ հեռախոսահամարներով․
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782»
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. ժամանակակից պատերազմներում անգամ Ուկրաինայի չափսերի մեծ երկրներն եմ ամբողջությամբ ռազմաճակատի վերածվում
- Ռուսաստանի Զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. ՌԴ ՊՆ
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
- Air Astana-ն կարող է դադարեցնել դեպի Ուկրաինա թռիչքները
- Էրդողանը կոչ է արել օգտագործել միջազգային դիվանագիտությունը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար
- Գլոբալ պարենային ճգնաժամ՝ ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում