
Թուրքիան ոչ միայն Հայաստանի, այլև Ուկրաինայի թշնամին է․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի գրառմանը, գրելով․
«Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հարգարժան Ալեքսանդ Բոժկոն դիմել է հայ ժողովրդին․
«Կուզենայի, որ հայերն որքան հնարավոր է շուտ հասկանային, որ Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայի, այլև Հայաստանի թշնամին է»։
Պատասխան Ալեքսանդր Բոժկոյին․
«Կուզենայի, որ ուկրաինացիները որքան հնարավոր է շուտ հասկանային, որ Թուրքիան ոչ միայն Հայաստանի, այլև Ուկրաինայի թշնամին է»»։