Արման Թաթոյանը Բուլղարիայի դեսպանին ներկայացրել է համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները
Փետրվարի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
«Արման Թաթոյանը ներկայացրել է համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները՝ բարձր գնահատելով դրանց արդյունավետությունը։
Մասնավորապես, պատրաստվել են աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկող տեսանյութեր, արտահերթ զեկույց և իրազեկման թերթիկ քաղաքացիների համար, ուժեղացվել են Պաշտպանի աշխատակազմի կարողությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցեր։
Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Քիչ առաջ դիմել եմ Սահմանադրական դատարան․ Արման Թաթոյան
- Թաթոյանը ոչ միայն լավ գործընկեր է, այլև հուսալի ու հավատարիմ մարդ․ Գեղամ Ստեփանյան
- Ես տեսել եմ Հայաստան-Սփյուռք հեռվացում. Արման Թաթոյան
- Արման Թաթոյանը շատ վատ լուր ունի ադրբեջանական իշխանությունների համար
- Ի՞նչ է՝ 70 թվի քարտեզ, 80 թվի, չէ այսօր 60 թվի, սա պետական պաշտոնյայի լուրջ մոտեցո՞ւմ է. Արման Թաթոյան
- Ունեմ զգացողություն, որ դեռ գտնվում ենք պատերազմի մեջ, պարզապես զինված հարձակում չկա. Արման Թաթոյան