Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում
Այս պահին «Արմենիա» ավիաընկերության չվերթերը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։ Այս մասն հայտնում են «Արմենիա» ավիաընկերությունից։
«Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթն այլ՝ ավելի երկար երթուղով իրակացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում ռուսական ավիակարգավարների հրահանգով։ Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան»,- հայտնում են «Արմենիա» ավիաընկերությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
- ՌԴ-ի ու Ուկրաինայի ռազմական գերատեսչությունները հակասական տեղեկություններ են տրամադրում ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին
- ՈՒՀՄ փոխնախագահ. Ուկրաինայում զոհերի ու վիրավորների թվում հայեր չկան
- Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել ստեղծել հակապուտինյան կոալիցիա
- Ռուսաստանի հարավում գտնվող 12 օդանավակայանի աշխատանք դադարեցվել է
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան