Զելենսկին Ավստրիայի կանցլերին ասել է՝ չգիտի որքան կդիմանա Ուկրաինան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերի հետ հեռախոսազրույցում ասել է, որ չգիտի, թե որքան երկար կդիմանա իր երկիրը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Twitter-ում գրել էԱվստրիայի կառավարության ղեկավարը։
«Զելենսկին հեռախոսով ինձ նկարագրել է Ուկրաինայում տիրող ողբերգական իրավիճակը և ասել՝ «Ես չգիտեմ, թե որքան կդիմանա իմ երկիրը»: Ակնհայտ է, որ մենք՝ որպես չեզոք երկիր, անտարբեր չենք միջազգային իրավունքի խախտումների նկատմամբ և օգնում ենք, որտեղ կարող ենք»,- ասել է Ավստրիայի կառավարության ղեկավարը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, նա որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում ուկրաինական տարածքների օկուպացիան:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են գալիս ռազմական ենթակառուցվածքը: Գերատեսչությունից հավաստիացրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Էրդողանի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողությունը միջազգային իրավունքին հակասող քայլ է
- ԵՄ իշխանություններն արգելել են թռիչքներն Ուկրաինայի օդային տարածքում
- Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները փետրվարի 25-ին պաշտոնապես կհաստատվեն
- Շվեդիան հայտարարել է պաշտպանության ոլորտում Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին
- Չեռնոգորիան Ուկրաինայից հետ է կանչել իր դեսպանին
- Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
- ՌԴ-ի ու Ուկրաինայի ռազմական գերատեսչությունները հակասական տեղեկություններ են տրամադրում ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին
- Ուկրաինան օգնություն է խնդրել Թուրքիայից
- Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է արել Ռուսաստանին անջատել SWIFT-ից
- Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել ստեղծել հակապուտինյան կոալիցիա
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
- Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան «ոչ մեկին ոչինչ չի տա»
- Զելենսկին Մյունխենում հանդիպելու է Ջոնսոնի, Շոլցի և Հարիսի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան