ՈՒՀՄ փոխնախագահ. Ուկրաինայում զոհերի ու վիրավորների թվում հայեր չկան
Ուկրաինայում զոհվածների ու վիրավորների թվում հայեր չկան։ Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը։
«Փառք աստծո, զոհեր չկան։ Վատ լուրերը շուտ են տարածվում։ Հուսանք, որ չեն էլ լինի։ Մենք հույս ունեինք, որ Դոնբասով այս ամենը կվերջանա։ Պատրաստվում էինք օգնել, տարհանել այնտեղ ապրող հայերին, բայց հիմա Ուկրաինայի բոլոր հայերն են նույն վիճակում»,-ասաց Դավիթ Մկրտչյանը։
Նրա խոսքով, կան հայ ընտանիքներ, որոնք կուզեին դուրս գալ Ուկրաինայի տարածքից, բայց անվտանգության նկատառումներով օդանավակայանները չեն գործում, ցամաքային ճանապարհների մասին էլ տեղեկություններ չունեն։
«Հիմա շատ լարված է վիճակը Խարկովի, Դոնեցկի, Լուգանսկի մարզերում»,-նշեց նա։
Միության փոխնախագահն ասաց, այսօր առավոտյան խոսել են միության բոլոր համայնքների ղեկավարների հետ։ Գրեթե բոլոր մարզերում՝ նույնիսկ երկրի արևմտյան հատվածներում պայթյունների ձայներ են։
«Հետո հեռուստացույցով իմացանք, որ ռազմական աէրոդրոմներ են խոցվել»,-ասաց նա՝ նշելով, որ գրեթե բոլոր երկրի բոլոր մարզերում լարված վիճակ է։
Ուկրաինայի ազգային ոստիկանության տվյալներով, Կիևի շրջանում ավիահարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս հինգը տուժել են։ Մեկ շինություն հրդեհվել է, վնասվել է չորս հարկանի տուն։
Օդեսսայի շրջանի Պոդոլսկ քաղաքում զոհվել է վեց մարդ, ևս 7-ը վիրավորվել են, 19-ն անհետ կորած։ Դոնեցկի շրջանում մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են։ Գենիչեսկի շրջանում կրակոցների հետևանքով 17-ամյա երիտասարդ է մահացել։
Հարակից հրապարակումներ`
- Ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիան դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա
- Ուկրաինան օգնություն է խնդրել Թուրքիայից
- Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարել է, որ աշխատում է սովորական ռեժիմով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան