Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է արել Ռուսաստանին անջատել SWIFT-ից
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ նրան անջատելով SWIFT միջազգային վճարային համակարգից։ Լուրը հաղորդում է«Գազետա ռու»-ն:
«Աշխարհը պետք է անհապաղ գործի. Որոշվում է Եվրոպայի և աշխարհի ապագան»,-գրել է նա Twitter-ում։
Նրա խոսքով՝ համաշխարհային հանրությունը պետք է «կործանարար պատժամիջոցներ» ձեռնարկի Ռուսաստանի Դաշնության դեմ, ամեն կերպ մեկուսացնի Ռուսաստանին, ինչպես նաև զենք մատակարարի Ուկրաինային և ֆինանսական ու հումանիտար օգնություն ցուցաբերի Կիևին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տունը կարող է արգելել ամերիկյան բանկերին մշակել ռուսական բանկերից փոխանցումները։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ այս միջոցը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մի մասն է, որը ԱՄՆ-ն պատրաստել էր Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարել է, որ աշխատում է սովորական ռեժիմով
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. ժամանակակից պատերազմներում անգամ Ուկրաինայի չափսերի մեծ երկրներն եմ ամբողջությամբ ռազմաճակատի վերածվում
- Ռուսաստանի Զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. ՌԴ ՊՆ
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
- Էրդողանը կոչ է արել օգտագործել միջազգային դիվանագիտությունը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար
- Bloomberg. ԱՄՆ-ն պատրաստ է ժամանակավորապես իր դեսպանատունն Ուկրաինայից Լեհաստան տեղափոխել
- Ուկրաինական հնարավոր պատերազմը ձեռնտու կլինի Էրդողանին