Չեռնոգորիան Ուկրաինայից հետ է կանչել իր դեսպանին
Չեռնոգորիան Ուկրաինայից հետ է կանչել իր դեսպան Դրագիցա Պոնորացին։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի ռազմական գործողությունների և իրավիճակի սրման կապակցությամբ հանրությանը տեղեկացնում ենք, որ դեսպան Դրագիցա Պոնորացը հետ է կանչվել Ուկրաինայից, և Կիևում մեր դեսպանատանը ներկա պահին գտնվում են տեղացի վարձու աշխատողներ։
Վաղ առավոտից Չեռնոգորիայի դեսպանատունը կապի մեջ է Ուկրաինայի տարածքում գտնվող մեր քաղաքացիների հետ։ Նրանցից ոմանք ցանկություն են հայտնել լքել երկիրը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Քանի որ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ օդային տարածքը փակ է, դեսպանատունը հայտնել է, որ Չեռնոգորիայի քաղաքացիների վերադարձը հնարավոր է ցամաքային ճանապարհով, սակայն միաժամանակ զգուշացնում է, որ ճանապարհները ծանրաբեռնված են քաղաքից հեռանալ ցանկացող քաղաքացիների մեծ թվի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Ավստրիայի կանցլերը հայտարարել է «Հյուսիսային հոսք -2»-ի սառեցման մասին
- Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
- Ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմիեր լիգայի առաջնությունը դադարեցվել է
- ՌԴ-ի ու Ուկրաինայի ռազմական գերատեսչությունները հակասական տեղեկություններ են տրամադրում ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին
- ՈՒՀՄ փոխնախագահ. Ուկրաինայում զոհերի ու վիրավորների թվում հայեր չկան
- Ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիան դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա
- Հայաստանի Եվրոպական կուսակցությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՌԴ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն Ուկրաինայի
- Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
- Ուկրաինան օգնություն է խնդրել Թուրքիայից
- Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է արել Ռուսաստանին անջատել SWIFT-ից
- Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել ստեղծել հակապուտինյան կոալիցիա
- Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված
- Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարել է, որ աշխատում է սովորական ռեժիմով
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. ժամանակակից պատերազմներում անգամ Ուկրաինայի չափսերի մեծ երկրներն եմ ամբողջությամբ ռազմաճակատի վերածվում
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
- Էրդողանը կոչ է արել օգտագործել միջազգային դիվանագիտությունը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար
- Գերմանիան սառեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը
- Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան «ոչ մեկին ոչինչ չի տա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան