Պոյա Հոսեյինի. Արմատներ և պատմություն չունեցող «երկրի» բնակիչները, իրենց ցինիկ շեֆից սկսած, զբաղված են պատմություն կեղծելով
«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Պոյա Հոսեյինին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է իրանական Կապույտ Մզկիթը յուրացրած ադրբեջանցի պատգամավորների հայտարարություններին.
«Նախ պետք է այս «պատգամավորներին» սովորեցնել, որ Կապույտ Մզկիթի պատերի գրառումները կոչվում են պատմություն, որն անհերքելի է և կեղծել հնարավոր չի: Վստահ եմ, որ իրենք ուշադիր կարդացել են պատերի գրառումները:
Եվ լավ գիտակցում են, որ այդ Մզկիթը կառուցվել է 1766թ. -ին, իրանցիների կողմից, նույնը պետք է ասել նաև՝ Արցախում գտնվող մզկիթների ու եկեղեցիների մասին, որոնք հանդիսանում են իրանական և հայկական պատմա-մշակութային ժառանգություն:
Եվ իրենց պատերի քարերն ու փոշիները, պատերի գրառումները մի քանի անգամ ավելի հին են, քան կեղծ «ադրբեջան» երկիրը, որն ի դեպ ունի ընդամենը 100 տարվա «պատմություն», և որն ի դեպ իր անունը գողացել է Իրանից՝ նմանակելով նրա հյուսիս-արևմտյան շրջանում գտնվող նահանգի անունը:
Զարմանալի չի, որ արմատներ և պատմություն չունեցող «երկրի» բնակիչները, իրենց ցինիկ շեֆից սկսած՝ մինչև դպրոցական տարիքի երեխաները, զբաղված են պատմություն կեղծելու, իրենց համար պատմություն երևակայելու և հորինելու, քաղաքակրթություն ունեցող ազգերի պատմա-մշակութային ժառանգության արժեքների գողության սիստեմատիկ ու ծրագրավորված գործընթացով:
Իսկ բաքվի վիլայեթի այս երկու «պատգամավորները», որոնք առնետի պես գողեգող հայտնվել են Երևանի Կապույտ Մզկիթում և այնտեղից, պղծելով Մզկիթի սրբությունն ու կեղծելով պատմությունը, իրենց շեֆի պես ցինիկ քաղաքական հայտարարություն են արել, պետք է իմանան, որ ինչպես Իրանում հայկական եկեղեցիները և պատմա-մշակութային արժեքները՝ Իրանի ժողովուրդը աչքի լույսի պես պահպանել, պահպանում և պահպանելու է, այդպես էլ՝ Հայաստանում և Արցախում իրանական մզկիթները և պատմա-մշակութային արժեքները հայ ժողովուրդը պահպանել է և կպահպանի:
Այս գենետիկ կուլտուրան դարերի խորքից եկած մեր երկու ժողովուրդների՝ հայ և պարսիկ ազգերի ստեղծած քաղաքակրթությունների արդյունք է, որը էթնիկ արմատներ, պատմություն և քաղաքակրթություն չունեցողների խելքի բանը չի: Դրա համար էլ բարբարոսությամբ հարձակվել են, և փորձում են ջնջել ու աղավաղել մեր երկու ազգերի պատմամշակութային արժեքները:
Փառք ու պատիվ Հայաստանին ու Իրանին, մեր երկու ազգերին, մեր անջնջելի ու անհափշտակելի պատմությանն ու քաղաքակրթությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Երևան եկած ադրբեջանցի պագամավորների ակնհայտ ագրեսիային գնահատական պետք է տա հենց «Եվրանեսթ»-ը
- ՀՀ-ում Իրանի դեսպանության արձագանքը՝ Երևանում Կապույտ մզկիթ այցելած ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը
- Վարդան Ոսկանյանը՝ ադրբեջանցի պատգամավորին. Նշված բաշիբոզուկին հիշեցնեմ, որ Ադրբեջանի բանտերում անօրինաբար պահվում են բազմաթիվ շիա հավատացյալներ
- Ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Կապույտ մզկիթ ու յուրացրել այն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան