Պուտինը Դոնբասում ռազմական գործողությունը հարկադրված միջոց է որակել
Դոնբասում հատուկ ռազմական գործողությունը հարկադրված միջոց է, Ռուսաստանին այլ կերպ վարվելու հնարավորություն չեն թողել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի՝ փետրվարի 24-ին խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Դա ամենագլխավորն է, որպեսզի հասկանալի լինի՝ այն, ինչ տեղի է ունենում, հարկադրված միջոց է, - ընդգծել է Ռուսաստանի նախագահը ։ - Դե, պարզապես ոչ մի շանս չթողեցին այլ կերպ վարվել»։
Պուտինը պարզաբանել է, որ Ռուսաստանի համար անվտանգության ոլորտում այնպիսի ռիսկեր են ստեղծել, որ այլ միջոցներով արձագանքելն անհնար էր։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) առաջնորդների կոչին, որոշել է Դոնբասի պաշտպանության գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի. Զելենսկի
- Խարկովում ռուսական տանկեր են ոչնչացվել. Ուկրաինայի ԶՈւ
- ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանում ուկրաինացիներին ոչինչ չի սպառնում.
- Կիևում հայտարարվել է օդային տագնապ
- Զելենսկին Ավստրիայի կանցլերին ասել է՝ չգիտի որքան կդիմանա Ուկրաինան
- ԵՄ իշխանություններն արգելել են թռիչքներն Ուկրաինայի օդային տարածքում
- Շվեդիան հայտարարել է պաշտպանության ոլորտում Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին
- Չեռնոգորիան Ուկրաինայից հետ է կանչել իր դեսպանին
- ՈՒՀՄ փոխնախագահ. Ուկրաինայում զոհերի ու վիրավորների թվում հայեր չկան
- Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել ստեղծել հակապուտինյան կոալիցիա
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան