ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանում ուկրաինացիներին ոչինչ չի սպառնում.
Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատանը և քաղաքացիներին, ի տարբերություն Ուկրաինայում ռուս դիվանագետների, ոչինչ չի սպառնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Ավելի վաղ երկու երկրներն էլ հայտնել էին իրենց ներկայացուցչությունների տարհանման մասին։
«Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում ուկրաինացի դիվանագետներին և հյուպատոսական գրասնեյակներին, ոչինչ չի սպառնացել և չի սպառնում։ Բայց, հավանաբար, դա ուկրաինական կողմի որոշումն է, առավել ևս նրանք խոսում էին դիվանագիտական հարաբերությունների խզման մասին և այլն»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, նա որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում ուկրաինական տարածքների օկուպացիան:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են գալիս ռազմական ենթակառուցվածքը: Գերատեսչությունից հավաստիացրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ոչ միայն Հայաստանի, այլև Ուկրաինայի թշնամին է․ Իշխանյան
- Վրաստանի արձագանքը՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ
- Կիևում հայտարարվել է օդային տագնապ
- Հրապարակվել է դեպի Կիև ընթացող զրահամեքենաների շարասյան կադրերը
- Զելենսկին Ավստրիայի կանցլերին ասել է՝ չգիտի որքան կդիմանա Ուկրաինան
- Ըստ Էրդողանի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողությունը միջազգային իրավունքին հակասող քայլ է
- Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
- Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել ստեղծել հակապուտինյան կոալիցիա
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
- Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան «ոչ մեկին ոչինչ չի տա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան