Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները փետրվարի 25-ին պաշտոնապես կհաստատվեն
Եվրամիությունը ուրբաթ օրը պաշտոնապես կհաստատի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից հատուկ ռազմական գործողություն սկսելու պատճառով։ Այս մասին հինգշաբթի իսպանական «24 Oras» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտգործնախարար Խոսեպ Բորելը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ներկա պահին տեխնիկական խմբերն ավարտում են պատժամիջոցների վերաբերյալ տեքստերը, Երեկոյան Եվրոպական խորհուրդը կհանդիպի դրանք քաղաքականապես ընդունելու համար, իսկ վաղն առավոտյան ԵՄ-ի խորհուրդը ԱԳ նախարարների մակարդակով պաշտոնապես հավանություն կտա պատժամիջոցներին, դրանք գործողության մեջ կդրվեն»,- նշել է Բորելը:
Նա հայտնել է, որ պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի տնտեսությանը, որոնց հետ ԵՄ-ն հարաբերություններ ունի:
«Մենք կխոսենք Ճապոնիայի, Հնդկաստանի, բոլոր այն երկրների հետ, որոնց հետ կարող ենք միասին դիմակայել՝ կանգնեցնելու այդ ագրեսիան», - ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:
Բրոլեը նաև նշել է. «Կարող ենք ասել, որ սա մեր պատերազմը չէ, բայց սա մեր անվտանգությունն է։ Մենք ունենք բազմաթիվ տնտեսական գործիքներ, որոնք կարող են վնասել Ռուսաստանի տնտեսությանը։ Այս մասշտաբի հարձակումը նախապատրաստվել է ամիսների կամ տարիների ընթացքում։ Մենք կրկին լարված իրավիճակ կունենանք մեր սահմաններին»:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, նա որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում ուկրաինական տարածքների օկուպացիան:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են գալիս ռազմական ենթակառուցվածքը: Գերատեսչությունից հավաստիացրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիան հայտարարել է պաշտպանության ոլորտում Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին
- Չեռնոգորիան Ուկրաինայից հետ է կանչել իր դեսպանին
- Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
- ՈՒՀՄ փոխնախագահ. Ուկրաինայում զոհերի ու վիրավորների թվում հայեր չկան
- Ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիան դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա
- Ուկրաինան օգնություն է խնդրել Թուրքիայից
- Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել ստեղծել հակապուտինյան կոալիցիա
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
- Վրաստանը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
- Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական հինգ բանկի նկատմամբ
- Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան «ոչ մեկին ոչինչ չի տա»
- Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են պատրաստել Ռուսաստանի բանկերի դեմ
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովը կարող է գումարվել մի քանի ժամվա ընթացքում
- ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստել․ Բորել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան