Ուկրաինայում, Դոնեցկում, Լուգանսկում հայերի շրջանում տուժածներ չկան․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ողջ օրվա ընթացքում մեր գրասենյակը կապի մեջ է եղել Կիևի, Օդեսայի, Խարկովի, Կոնստատինովկայի, Մարիուպոլի, Դոնեցկի, Լուգանսկի, Մակեևկայի և այլ քաղաքների հայ համայնքային կառույցների և անհատաների հետ՝ ուշադրություն կենտրոնում պահելով տեղի հայության հետ կապված հարցերը:
Այս պահի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան: Բազմաթիվ ընտանիքներ նախօրոք մեկնել են պատերազմական թեժ գոտուց դեպի Ուկրաինայի կենտրոնական և արևմտյան շրջաններ, ինչպես նաև ՌԴ (հիմնականում՝ Դոնի Ռոստովի և Վորոնեժի նահանգներ): Կան ինտերնետ կապ և ենթակառուցվածքներից օգտվելու խափանումներ:
Ուկրաինայի օդային և երկաթուղային հաղորդակցությունը սահմանափակված է, իսկ ՌԴ մի շարք օդանավակայաններ՝ Դոնի Ռոստով, Կրասնոդար, Ստավրոպոլ, Վորոնեժ և այլն, ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը:
Մեր հայրենակիցներին խնդրում ենք կապ պահպանել Կիևում և Օդեսայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ:
-Ուկրաինայում ՀՀ դեսպանություն՝
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782
-Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝
+380487039176
+380487039178
-Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝
(+7 863 207 67 51):
-Մեր հայրենակիցները կարող են կապ հաստատել նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ՝
+37410 589155»: