Համաձայնեք՝ 2018 թ.-ի մեկ անձից գնման 50 դեպքի դիմաց և 2021թ.-ին արդեն 244 նման դեպքը, շատ վատ տենդենց է. Վահե Հակոբյան
«2017 թ.-ին արձանագրվել է մեկ անձից գնման 50 դեպք, 2018 թ.-ին՝ 27, 2019 թ.-ին՝ 195, 2020 թ.-ին՝ 788, պարզ է՝ կտրուկ աճը պայմանավորված է պատերզմի և համաճարակի գործոնով, 2021 թ.-ին եղել է 244 դեպք, բայց համաձայնեք, որ 2018 թ.-ի 50-ը և 2021 ի 244-ը, շատ վատ տենդենց է»,-ԱԺ-ում «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը՝ հիմնավորելով օերնքով մեկ անձից պետական գնումներ կատարելու դեպքերը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունը:
Հակոբյանը շեշտեց, որ 2021թ ցուցանիշի մեջ նույնիսկ չկա վերջին եռամսյակի տվյալները:
Օրենքի նախագծի հեղինակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, հիմնավորելով իր առաջարկը, ասաց, որ նախաձեռնությունը նպատակաուղղված է օրենքի տարընթերցումները վերացնելուն և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը սահմանափակելուն:
«Նախաձեռնության նպատակը իրավական-կարգավորող այնպիսի համակարգի ստեղծմանը նպաստելն է, որի դեպքում հնարավորինս կերաշխավորվի պետական գնումներին տնտեսվարող սուբյեկտների մասնակցության արհեստական խոչընդոտների վերացմանը, մեկ աղբյուրից պետական գնումների մեխանիզմի չարաշահման և այդ մեխանիզմի օգտագործմամբ կոռուպցիոն գործարքների իրականացման հնարավորությունների գործնական սահմանափակմանը»,-հայտնեց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ օրենքի 23-րդ հոդվածը բավականին խնդրահարույց է, քանի որ այն թույլ է տալիս պետական (համայնքային) բյուջեների միջոցների հաշվին, շրջանցելով պետական գնումների մրցութային մեխանիզմը, մեկ անձից կատարել գնում՝ գործնականում ցանկացած նպատակով և ցանկացած գումարի շրջանակներում, այն դեպքում՝ երբ մեկ անձից պետական գնումների մեխանիզմը նախատեսված է բացառիկ, այն է՝ չնախատեսված դեպքերի կամ անկանխատեսելի հանգամանքների ի հայտ գալու պարագայում գնման հրատապ պահանջները բավարարելու համար:
Ըստ պատգամավորի՝ այդ հոդվածով նախատեսված են մեկ անձից գնումներ կատարելու 5 հիմքեր, որոնցից 4-ը շատ կոնկրետ են և պատշաճ վերահսկողության պարագայում չեն կարող «կոռուպցիոն սողանցք» ապահովել գնումներ կատարողների համար, բայց 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքի պարագայում, ըստ որի՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե «արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել», վիճարկելի է:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատեց, որ այդ առումով կոռուպցիոն սողանցքը կայանում է «արտակարգ իրավիճակ» և «չնախատեսված այլ իրավիճակ» հասկացությունների խիստ կամային և տարածական մեկնաբանության մեջ, քանի որ օրենքը չի սահմանում, թե որո՞նք են համարվում արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակներ, ինչն էլ թույլ է տալիս դրանք օգտագործել մրցույթներից խուսափելու համար:
«Արտակարգ իրավիճակ» և «չնախատեսված այլ իրավիճակ» հասկացությունների հստակեցման նպատակով առաջարկվում է Օրենքի 23-րդ հոդվածում հստակեցնել նշված հասկացությունները, ընդ որում՝ հիմք ընդունելով և օգտագործելով արդեն իսկ գործող իրավական այլ ակտերով սահմանված հասկացություններն ու մեխանիզմները»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և առաջարկեց որպես «արտակարգ իրավիճակ» ամրագրել այն իրավիճակները, որոնք սահմանված են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, որոնք որևէ մեկի մոտ տարընթերցում չի առաջացնի:
Նրա խոսքով՝ որպես «չնախատեսված այլ իրավիճակ» առաջարկվում է սահմանել այն իրավիճակները, որոնց հետ կապված գնումներն ի սկզբանե չէին կարող կանխատեսվել և ծրագրավորվել պատվիրատուների համար՝ պետական (համայնքային) բյուջեները կազմելիս և հաստատելիս, քանի որ կանխատեսելի բոլոր իրավիճակների համար պետական անհրաժեշտ գնումները նախատեսվում են համապատասխան մարմինների կամ այլ պատվիրատուների բյուջետային ծրագրերով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն հայտնեց, որ գործադիրը դեմ է նախագծին՝ համարելով, որ առաջարկվող եկու դեպքերն սպառիչ չեն, քանի որ գրոծ ունեն ոչ պլանային տնտեսության և գործընկեր մասնաովոր հատվածի հետ և պետք է դիտարկել բոլոր հնարավոր ռիսկերը:
«Կարող են լինել իրավիճակներ, երբ մեկ անձից գնումն հանրային շահի էլեմենտներ է կրում, կամ ամբողջությամբ հանրային շահ է, օրինակ՝ երբ տնտեսվարողը պայմանագրի պարտականություններն օբյեկտիվ կամ այլ պատճառներով չի կատարում և այդ մատակարարումը չի կարող հետաձգվել»,-հիմնավորեց փախնախարարը:
Շեշտելով, որ նման նախաձեռնությունն ավելի շատ կսահմանափակի կառավարության գործունեությունը՝ Ավանեսյանը նկատեց, որ գորածդիրը հասկանում է, որ նախագծով առաջարկվում է ստեղծել շուկայական և ավելի արդար պայմաններ գործարարների համար:
«Եթե մտավախություն կա, որ չարաշահում կա, ապա պատկան մարմիններն ունեն գործառույթ բացահայտել, որ մեկ անձից գնման հրատապության անհրաժեշտություն չի եղել»,-հայտարարեց փոխնախարարը:
«Սև ցուցակներ ստեղծելով և սահմանափակելով տնտեսվարողների մասնակցությունը ճանապարհաշինության ոլորտում, արդեն առկա է, ես նակտում է, որ այն արվում է նաև շինարարության ոլորտու»,-արձագանքեց Աղվան Վարդանյանը և հիշատակեց Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի կառուցման համար 3.5 միլիարդի շինարարության մրցույթի հայտարաության դեպքը, երբ 5-6 խոշոր շինարարական կազմակերպություներին՝ հայտերում ունեցած փոքր անճշտությունների համար պետությունը առաջարկվել է բանկային երաշխիքները փոխանցել բյուջե, այն դեպքում երբ խոսքը գնում է շատ խոշոր՝ 150-180 մլն դրամի մասին:
ՔՊ-ն դեմ քվեարկեց մեկ անձից գնումները սահմանափակելու միջոցով կոռուպցիոն ռիսկերը կրճատող օրենքի նախագիծը ԱԺ օրակարագ մտցնելու առաջարկին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում