Հայ-թուրքական կապիտուլյացիոն պարտադրված սիրախաղն առաջիկայում կավարտվի. Արտակ Զաքարյան
«Վերջին 4-5 ամիսների ընթացքում ուկրաինական իշխանութունների պոպուլիզմի պատճառով գործընթացները բերեցին ռազմական բախման, կարծում եմ՝ սրանով նաև վերջնական հանգուցալուծում կլինի»,- «Հայելի» մամուլի ակումբում ասաց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան ստիպված է հաշվի նստելու Ռուսաստանի անվտանգային շահերի հետ՝ առաջին հերթին հրաժարվելով իր պոպուլիստ իշխանություններից և չեզոքություն պահպանելով:
Ըստ Արտակ Զաքարյանի՝ նման իրավիճակում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցման հարցը դժվար թե օրակարգային դառնա՝ հիշեցնելով, որ Գերմանիան և Ֆրանսիան դեռևս 2008 թվականից վետո էին դրել այդ հարցի վրա:
Նկատելով, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում շև ծավալված գործընթացներում կարևոր է ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթը՝ բանախոսը նկատեց, որ այդ հարցում բոլոր միաջազգային հարթակներում Ուկրաինան դեմ է արտահայտվել Արցախի Հարցով Հայաստանի նախաձեռնություններին:
«Ուկրաինան արցախյան անվտանգային խնդիրների հարցում 2014 թ-ից հակված է եղել ի օգուտ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի, հետևաբար՝ կարևոր է այս իրավիճակում Հայաստանի հստակ դիրքորոշման արտահայտումը, որի հիմքը ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է լինի»,- ասաց Զաքարյանը:
Ըստ ՊՆ նախկին փոխնախարարի՝ ուկրաինական իրադարձությունները փաստում են, որ բոլոր երկրների համար պոպուլիստ իշխանությունները չարիք են տվյալ ժողովրդի համար և մահաբեր վնաս են հասցնում երկրների հասարակություններին:
Կանխատեսելով, որ Հարվային Կովկասում զարգացումները շատ կոնկրետ և ավելի ծանր սպառնալիքների դեմ կարող են կանգնեցնել Հայաստանի Հանրապետությանը՝ Արտակ Զաքարյանը շեշտեց, որ ՀՀ գործող իշխանությունները բոլոր հնարավոր սխալներն արել են և հասարակությանը տարել աղետալի պատերազմի միջով, իսկ այսօր, որպեսզի սխալ չգործեն, մատնվել են անգործության:
«Մորթապաշտի վախով պարալիզացված իշխանությունը արտաքին քաղաքական դաշտում եթե վաղը ճիշտ չկողմնորոշվեց, մենք ունենալու ենք նորանոր պրոբլեմներ»,- ասաց նա և հավելեց. «Կարծում եմ, որ հայ-թուրքական կապիտուլյացիոն պարտադրված սիրախաղն առաջիկայում կավարտվի, քանի որ միջազգային զարգացումներում Թուրքիայի ազդեցությունը նվազելու է»:
Իր այդ կարծիքը Զաքարյանը հիմնավորեց այն հանգամանքով, որ ուկրաինական բախումը նաև նվազեցնելու է Թուրքիայի դերակատարումն աշխարհում, քանի որ ձևավորվում է Ռուսաստան- Չինաստան-Իրան բավականին ուժեղ բևեռը:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
- Նիկոլը և իր բարեկամ Ալիևը, ՌԴ կողմից ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելուց հետո, կանգնել են նոր փորձության առջև. Արտակ Զաքարյան