Նազարբաևի դուստրը պատգամավորական լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) անդամից հրաժարվելու համար։ Այս մասին ուրբաթ հայտնել են Ղազախստանի ԿԸՀ մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։
«Դիմումի ներկայացման հետ կապված հիմք է ստեղծվել, որը ենթադրում է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Նազարբաևա Դարիգա Նուրսուլթանովնայի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում»,- ասվում է հաղորդագրությունում։
Այպիսով, ԿԸՀ-ն ստորին պալատ է ներկայացրել Նազարբաևայի՝ որպես պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու առաջարկ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան