Կամ բարի եղիր և հրապարակիր դատավորների անուններ, որոնք կոռումպացված են, կամ մի նսեմացրու դատական իշխանության հեղինակությունը. Նախշքարյանը՝ նախարարին
«Ես Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների նկատմամբ ճնշումներին չեմ անդրադառնա, որովհետև նման ստույգ տվյալ չունեմ, բայց դատական համակարգում առկա խնդիրները վերաբերում են բոլորին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որը չկայացավ քվորում չլինելու պատճառով: Ներկա էր ընդամենը 89 դատավոր:
«Նախ՝ Դատավորների ընդհանուր ժողովին առանց հարգելի պատճառի չներկայանալը կարգապահական վարույթ հարուցելու հիմք է: Երկրորդ, այն օրակարգով, որով հրավիրված էր ընդհանուր ժողով, ես չեմ կարծում, որ այդ հարցադրումները չեն վերաբերում գոնե որևէ մեկ դատավորի Հայաստանում: Կարող է՝ դատավորների մի մասը կարծում են, որ երբեք իրենց չի առնչվելու այդ կարգապահական վարույթները, քրեական հետապնդումը: Բայց ես, օրինակ, նման վստահություն չունեմ: Այս խնդիրն անխտիր վերաբերում է բոլորին։
Ես կարծում եմ, որ դատավորներն ավելի ապահովագրված կլինեն, եթե գան ընդհանուր ժողովին, մասնակցեն միության աշխատանքներին: Սա ավելի ապահով ճանապարհ է, քան նստել փակ գրասենյակում կամ դահլիճում, չներկայանալ ժողովի, չմասնակցել քննարկումներին ու կարծել, թե երբեք իրենց նման վտանգ չի սպառնալու»,-ասաց Զ.Նախշքարյանը:
Անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությանը կապված 39 կոռումպացված դատավորների հետ, դատավորն ասաց. «Ես կցանկանամ, որ պարոն Անդրեասյանը պատասխանի՝ կոռումպացված 39 դատավորներից մեկը ե՞ս եմ:
Ես դեմ եմ, որ դատական իշխանությանը նման ոճով ու նման ճանապարհով փորձ անեն հեղինակազրկել։ Եթե դու չունես տվյալներ, եթե դու չունես անուններ, եթե դու չունես կոռուպցիայի դեպքեր, ի՞նչն է պատճառը, որ դու քո խոսքն ընդհանրական դատական իշխանությանն ես հասցեագրում: Կամ բարի եղիր, հրապարակիր բոլոր այն դատավորների անուն-ազգանունները, որոնք, քո կարծիքով, կոռումպացված են, նրանց նկատմամբ համապատասխան գործողություններ իրականացրու, կամ մի նսեմացրու դատական իշխանության հեղինակությունը»:
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ում հարցնում են՝ Դատավորների արտահերթ ժողով գումարելու համար 93 ստորագրողներից մեկը դո՞ւ ես, ինչի՞ ես ստորագրել. դատավոր Հարությունյան
- Փորձում են կոտրել դատական համակարգը. դատավոր Արման Հովհաննիսյան
- Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չի կայացել
- «Ժողովուրդ». Դատավորների ընդհանուր ժողովը, ամենայն հավանականությամբ, կտապալվի
- ՄԻ պաշտպանի ինստիտուտը օրինակելի է դարձել ողջ աշխարհում․ ՀՀ Դատավորների միություն
- Իմ նկատմամբ հարուցված վարույթը թիրախավորված է. դատավոր Վազգեն Ռշտունի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին