Վերջին 400 տարվա ընթացքում Ուկրաինայում 1720 անգամ տեղի է ունեցել հրեաների ջարդ, իսկ Զելենսկին հրեա է. Հրանտ Բագրատյան
«Պատերազմը հաջորդեց այն իրադարձությանը, երբ Ուկրաինայի ղեկավարը Մակրոնի հետ հանդիպելուց և Շվեյցարիա այցելելուց հետո հայտարարեց, որ հրաժարվում է «Մինսկ-2» համաձայնագրից, որով պետք է Ուկրաինայի կազմում որոշակի կարգավիճակ տային Դոնեցկի և Լուգսնկի հանրապետություններին»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նրա կանխատեսումներով՝ ուկրաինական հակամարտությունը երկար չի տևի և ռազմական գործողությունները կկանգնեցվեն:
«Կիսում եմ այն կարծիքը, որ Զելենսկին լավագույն լուծումը չէ, ինչպես և 2018 թվականի մեր ընտրությունը»,-հայտարարեց բանախոսը և նկատեց, որ իշխանության գալուց հետո Զելենսկին մատը մատին չի խփել ՌԴ-ի հետ բանակցելու համար:
Նախկին վարչապետի կարծիքով, Արևմուտքը դեմ է եղել «Մինսկ-2» պայմանագրին, որով Դոնեցկի իշխանություններին տրվում էր ինքնավար որոշակի կարգավիճակ, և նրանք ստիպեցին Զելենսկուն մերժել առաջարկը, դրանից հետո էլ պարբերաբար սադրում էին ՌԴ-ին, որպեսզի նա հարձակվի Ուկրաինայի վրա:
Հրանտ Բագրատյանը գտնում է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակ կստեղծեն, քանի որ 350 մլրդ դոլարի գազ և նավթ է արտահանում, չնայած շատ հարցերում այն ինքնաբավ պետություն է:
Նա գտնում է, որ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են ազդել նաև Հայաստանի վրա, և արևմտյան երկրները ռուսական բանկերի և «Գազպրոմի» դեմ սահմանված արգելանքները կարող են խորացվել և հասնեն Հայաստանում այդ ընկերությունների գործունեությանը:
Հրանտ Բագրատյանը շեշտեց, որ միանշանակ չի ընդունում հայտարարությունը, թե Ուկրաինայում ազգայնական ռեժիմ է, քանի որ և Զելենսկին և Պորոշենկոն ազգությամբ հրեաներ են:
«Վերջին 400 տարվա ընթացքում Ուկրաինայում 1720 անգամ տեղի է ունեցել հրեաների ջարդ , իսկ Զելենսկին հրեա է»,-հայտարարեց բանախոսը և բացատրեց, որ դրա պատճառն այն է եղել, որ 14-15-րդ դարերից սկսած այդ երկրի վաշխառուական կապիտալը հերաների ձեռքն է եղել և այսօր էլ այնտեղի 80 բակից 78-ը հրեաներինն են, բայց և շեշտեց, որ հակասեմիտական դատողություններ անելը չէ իր նպատակը, այլ իրավիճակը վերլուծելը:
Անդրադառնալով ՌԴ-Ադրբեջան դաշակցային համաձայնագրի ստորագրմանը՝ Հրանտ Բագրատյանը հիշեց, որ 1920 թվականին Ադրբեջանն ավելի շուտ մտավ Խորհրդային միության կազմ և շահեց, ուստի այսօր Հայաստանը պետք է շարունակի անվերապահորեն կատարել ՌԴ-ի հետ իր ունեցած դաշնակցային պարտականությունները:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները կոչ են արել Ռուսաստանին և Ուկրաինային խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով
- Լավրով. Զելենսկին ստում է, երբ հայտարարում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին
- Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ռուս միլիարդատերերը մեր օրում կորցրել են գրեթե 40 մլրդ դոլար
- ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում շարքից հանել է 118 ռազմական օբյեկտ և խոցել է 5 ինքնաթիռ
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան