Ղարիբաշվիլին չի պատրաստվում մեկնել Կիև
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, թե «Ուկրաինա մեկնել չի պատրաստվում, դա ոչինչ չի տա», հայտնում է «Ալիք Մեդիան»
«Գիտեք, որ օդային տարածքը փակ է, ոչ միայն ես, այլ աշխարհի հզոր պետությունների ղեկավարները չեն կարող մուտք գործել Ուկրաինա»,- անդրադառնալով Կիև մեկնելու և տեղում Ուկրաինային համերաշխություն հայտնելու մասին լրագրողների հարցին, ասել է վարչապետը։
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանն իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինային, պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել Ուկրաինայի քաղաքացիներին։
Երեկ՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։
Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։
Հարակից հրապարակումներ`
- Ղարիբաշվիլի. Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
- Վրաստանում մեկ օրում գրացվել է կորոնավիրուսի 7 482 նոր դեպք, մահացել է 32 մարդ
- Վրաստանի արձագանքը՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները