Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանն օղակների վարժության եզրափակչում են
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում եզրափակիչ են դուրս եկել օղակներ վարժությունում:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ նժույգթափերում կատարել է նոր տարր, որը կգրանցվի իր անունով: Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս նաև երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը:
Առանձին գործիքներից լավագույն եռյակում ընդգրկված մարզիկները կմասնակցեն աշնանը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն աշխարհի գավաթի խաղարկությունում հանդես է գալիս որպես մրցավար, Հայաստանի թիմին ուղեկցում է մարզիչ Հայկ Նազարյանը:
Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ երկու փուլերը տեղի կունենան համապատասխանաբար Դոհայում և Կահիրեում: Երկրորդ մրցմանը թիմին կմիանա նաև Հարություն Մերդինյանը:
Դոհայում աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի փետրվարի 28-ից մարտի 6-ը, իսկ Գերմանիայի մրցաշարը կավարտվի փետրվարի 27-ին:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականը մեկնել է աշխարհի գավաթի խաղարկությանը
- Հայտնի են մարմնամարզության Հայաստանի առաջնության բոլոր մեդալակիրները
- Արթուր Դավթյանը Տոկիոյից առաջին բրոնզը կբերի Հայաստան