Պեսկով. Լուկաշենկոն պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել բանակցությունների համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է բոլոր պայմանները ստեղծել Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցությունների համար, ինչպես նաև ապահովել պատվիրակությունների անվտանգությունը։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, այդ մասին Լուկաշենկոն վստահեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում։
«Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Նա վստահեցրել է, որ պատրաստ է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները այդ բանակցությունների անցկացման համար»,-ասել է Պեսկովը։
Նա նշել է, ինչպես հայտնի է այսօր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։
«Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ այս ամենի նպատակը Լուգանսկին ու Դոնեցկին օգնելն է, այդ թվում Ուկրաինայի ապառազմականացման ու ապազգայնացման ճանապարհով։ Իսկ դա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է»,-ասել է Պուտինի խոսնակը։
Նրա խոսքով, պատվիրակության կազմում լինելու են պաշտպանության, արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ներկայացուցիչ նախագահի աշխատակազմից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան