
Պուտինի հետ զրույցում Ռայիսին նշել է՝ Ուկրաինայի ճգնաժամը ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնվելու քաղաքականության արդյունքն է
ԻԻՀ նախագահն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Ուկրաինայի ճգնաժամը ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնվելու քաղաքականության արդյունքն է։ Այս մասին գրում է ParsToday-ը։
ԻԻՀ նախագահը նշել է. «ՆԱՏՕ-ի ընդլայնումը լուրջ սպառնալիք է տարբեր տարածաշրջաններիանկախ երկրների կայունության ու անվտանգության համար»:
Էբրահիմ Ռայիսին հույս է հայտնել, որ այն, ինչ տեղի է ունենում, կլինի հօգուտ ազգերի ու տարածաշրջանի։
Անդրադառնալով Վիեննայի միջուկային բանակցություններին՝ ԻԻՀ նածագահը նշել է. «Իրանի նպատակը կայուն համաձայնությանն է: Իսկ դրա նախծապայմաններն են երաշխիքիների տրամադրումը, քաղաքական պահանջների դադարեցումը և պատժամիջոցների չեղարկումը»:
Հեռախոսազրույցում ՌԴ նախագահը նշել է, որ ներկա իրավիճակն «օրինական պատասխան է անվտանգության պայմանագրերի տասնամյակներ շարունակվող խախտումներին և Ռուսաստանի անվտանգությունը խաթարելու Արևմուտքի ջանքերին»։